Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշնակցականները հանդիպել են Սերգեյ Միրոնովին

Մայիս 24,2023 21:33

«Արդար Ռուսաստանը՝ հանուն ճշմարտության» կուսակցության նախագահ, Պետդումայում կուսակցության խմբակցության ղեկավար Միրոնովը հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և  ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հետ: Սերգեյ Միրոնովը շնորհակալություն է հայտնել հյուրերին այցի համար՝ հիշեցնելով, որ «Արդար Ռուսաստան. Հանուն ճշմարտության» կուսակցությունը և ՀՅԴ-ն վաղեմի բարեկամություն ունեն և առաջարկել է մեկնաբանել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք ճանաչելու Երևանի պատրաստակամության մասին։

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը նշել է, որ Դաշնակցությունն այդ հարցում ոչ միայն չի աջակցում Հայաստանի գործող իշխանությանը, այլև կտրականապես դեմ է Լեռնային Ղարաբաղից հրաժարվելու քաղաքականությանը։

Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչների կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի խոսել Լեռնային Ղարաբաղի բոլոր բնակիչների անունից։

Իր հերթին Սերգեյ Միրոնովն ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը խաղ է Արևմուտքի ձեռքում։ «Մեծ հաշվով, հավաքական Արևմուտքին խորթ են և՛ Հայաստանի և՛ Ադրբեջանի ազգային շահերը: Թերևս Արևմուտքը դա հասկանում է, բայց նրան պետք է մի հարթակ, որտեղ կկարողանա ոտնահարել Ռուսաստանի շահերը»,- ընդգծել է քաղաքական գործիչը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031