Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի ժամանակ դռնփակ քննարկումից էին փախչում, հիմա նաեւ դռնբացից են փախչում»․ Նիկոլ Փաշինյանի պատասխանն ընդդիմությանը

Մայիս 24,2023 21:21

«Ինչո՞ւ են այդ մարդիկ բանակցային գործընթացից դուրս թողել Ղարաբաղը, որովհետեւ դա Հայաստանում իշխանություն ստանալու գինն էր 1998 թվականին»,- Ազգային Ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների հայտարարություններին։ Նա նշեց, որ ընդդիմությունն այսօր հերթական սկանդալն արեց խորհրդարանում եւ հայտարարեց՝ մենք չենք գալու հարցուպատասխանին։ «Ինչո՞ւ չեք գալու, ինչո՞ւ չեն գալիս այդ մարդիկ՝ բարձրացնելու հարցերը։ Թող գան ապացուցեն, որ այս ամբիոնին կանգնած մարդը կամ մարդիկ Արցախին մենակ են թողնում, թող գան ապացուցեն։ Մի ժամանակ դռնփակից էին փախչում, հիմա նաեւ դռնբացից են փախչում։ Սա ինչի՞ մասին է վկայում, ես չեմ ուզում դատավճիռներ կարդալ»,- ասաց Փաշինյանը։

Նա հավելեց, որ աղմուկի ժամանակը չէ, բովանդակային քննարկման ժամանակն է։ «Ինչ ասես արել ենք, մենք իրենց ենք ասել, իրենք մեզ են ասել, ինչ կարար տեղի ունենար, շիշ շպրտելուց սկսած, ամեն ինչ տեղի է ունեցել։ Դե կրակել հլա որ չի ստացվում իրենց մոտ, չի էլ ստացվի։ Կա խոսակցություն, եկեք խոսենք, եկեք մեր արբիտրի՝ ժողովրդի առաջ կանգնենք, խոսենք, մեր դատավորի, մեր գործատուի առաջ կանգնենք խոսենք։ Իրենք միայն ինձ հետո խոսելուց չեն խուսափում, իրենք իրենց գործատուի հետ խոսելուց են խուսափում, որովհետեւ իրենց գործատուն գնալով ավելի է հասկանում, որ այս մարդիկ ջուր են ծեծում։ Եթե ոչ, եկեք խոսենք՝ առանց էմոցիաների, առանց հայհոյանքների»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031