Ազգային Ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի մեկնաբանությանը։ Զախարովան մեկնաբանել էր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ՀԱՊԿ-ը հեռանում է Հայաստանից։
«Ես չգիտեմ, թե ԱԳՆ որ ներկայացուցիչն է նման հայտարարություն արել, բայց Ռուսաստանի Դաշնությունում ԱԳՆ ներկայացուցիչն իմ զրուցակիցը լինել չի կարող։ Ռուսաստանի Դաշնության նախագահն է իմ զրուցակիցը եւ ՌԴ վարչապետն է իմ զրուցակիցը։ Նույնիսկ Ռուսաստանի Դաշնության նման հարգելի եւ բարեկամ պետության ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, ինքն իմ ասածը պետք է ականջին օղ անի պարզապես»,- ասաց Փաշինյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ