Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցում է Եվրասիական տնտեսական համաժողովին:
Միջոցառման շրջանակներում փոխվարչապետը ներկա է գտնվել «Կանաչ Եվրասիա» միջազգային մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությանը, որի շրջանակներում հանդես է եկել շնորհավորական խոսքով և հաղթողներին հանձնել մրցանակներ: Պարգևատրվողներին մրցանակներ են հանձնել նաև Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Իգոր Պետրեշենկոն:
Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «ԵԱՏՄ առաջնահերթություններ 2030+» քննարկմանը, որին մասնակցում էին նաև Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն, Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինը, Ղրղզստանի Հանրապետության փոխվարչապետ Ադիլբեկ Կասիմալիևը, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը:
ՀՀ փոխվարչապետը միջոցառման ընթացքում խոսել է ԵԱՏՄ ռազմավարական նպատակների մասին՝ կարևորելով անդամ պետությունների կայուն զարգացումը և ընդգծելով այդ հարցում մարդկային կապիտալի դերը:
Կարդացեք նաև
ՀՀ կառավարություն