Ազգային Ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախի խորհրդարանի հայտարարությանը։
«Ես կարծում եմ, որ ճիշտ բանաձեւ է Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ բանակցությունները, երկխոսությունը միջազգային մեխանիզմի ներքո՝ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության ապահովման վերաբերյալ։ Դա ճիշտ ուղղություն է, եւ կոչ եմ անում Արցախի մեր գործընկերներին այնուամենայնիվ համապատասխան պատրաստակամությամբ վերաբերվել այս օրակարգին։ Մյուս կողմից էլ նաեւ Բաքվից պետք է այդ պատրաստակամությունը լինի, գուցե Ստեփանակերտում կասկածով են վերաբերվում Բաքվի պատրաստակամությանը եւ գուցե դա է նման վերաբերմունքի եւ ռեակցիայի պատճառը։ Ես նկատի ունեմ՝ եկեք շատ արագ հետեւություններ չանենք»,- ասաց Փաշինյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ