Ազգային Ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ամերիկյան կողմի հայտարարությանը, թե ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակտոր կառուցել։
«Մեր ծրագրում կա Հայաստանի միջուկային կարողությունները զարգացնելու ծրագիր։ Ցավոք մեր գործող ատոմակայանն ունի մի վերջնաժամկետ, որից հետո այն չենք կարող շահագործել։ Եվ հիմա մենք մի քանի գործընկերների հետ շատ ակտիվ բանակցում ենք նոր ատոմակայան կառուցելու հարցում։ Այդ բանակցությունները վարվում են ՌԴ հետ, ԱՄՆ հետ, նաեւ երրորդ երկրների հետ։ Եվ մենք հիմա դիտարկում ենք, թե այդ տարբերակներից որն է տնտեսապես մեզ ավելի շահավետ։ Այդտեղ կա ներդրման չափ, եւ այլն։ Մեր էներգետիկայի մասնագետները շատ խորը վերլուծություններ են անում, թե որ հզորությունն է, որը մեզ անհրաժեշտ է։ Առաջիկայում ՀՀ-ից պատվիրակություն կմեկնի ԱՄՆ, որպեսզի տեղում ավելի մանրամասն ծանոթանա այդ մոդուլային ատոմային էլեկտրակայանների հնարավորություններին»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որեւէ գաղտնիք չի բացահայտվել․ «Մենք մեր բոլոր գործընկերներին տեղեկացնում ենք, որ մյուս գործընկերների հետ էլ քննարկում ունենք»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ