Լրահոս
Օրվա լրահոսը

«Չընտրել 29 800 քառակուսի կիլոմետրանոց պետությունը նշանակում է ընտրել չպետությունը, լավագույն դեպքում՝ ավտոնոմիա որեւէ տեղ»․ Նիկոլ Փաշինյան

Մայիս 24,2023 19:21

Ազգային Ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչ կլինի, եթե Հայաստանը հրաժարվի խաղաղության օրակարգից եւ չշարունակի հնարավոր խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։

«Ես հստակ ձեւակերպում եմ այն քաղաքական դիրքորոշումը, որը մենք ունենք։ Բրյուսելում արձանագրվել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86․6 հազար քկմ տարածքային ամբողջականությունը, եւ Ադրբեջանը ճանաչում է ՀՀ 29․8 հազար քկմ տարածքային ամբողջականությունը։ Եթե որեւէ մեկն ասում ՝ մենք չենք ճանաչում Ադրբեջանի 86․6 հազար քկմ տարածքային ամբողջականությունը, դա նշանակում է, որ չենք ճանաչում նաեւ Հայաստանի 29․8 հազար քկմ տարածքային ամբողջականությունը։ Եվ հնարավորություն ենք տալիս, որ ոչ մեկն այդ տարածքային ամբողջականությունը չճանաչի։ Հիմա ըստ էության մենք ստեղծել ենք առնվազն բարձրագույն քաղաքական մակարդակում պարտավորություն այդ տարածքային ամբողջականությունը ճանաչելու։ Եվ այդպիսով արձանագրում ենք այն ապօրինի ներխուժումները, այն ագրեսիաները, որոնք տեղի են ունեցել ՀՀ նկատմամբ»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ հայրենասիրության մոդելը ներմուծված է ՀՀ։ «Դա հետեւյալն է, որը ուրիշները ներմուծել են, որ հարգելի հայեր, ձեր պետությունը 29․8 հազար քկմ չէ, ձեր պետությունը 300 հազար քկմ է, 400 հազար քկմ է։ Եվ մենք այդ երազանքով տոգորված, չենք էլ նկատում, որ նրանք իրականում ասում են՝ կարող է պարզվի դուք պետություն չունեք։ Կկորցնենք նաեւ 29․8 հազար քկմ-ն, այդ պատմությունը մի քանի անգամ տեսել ենք, չէ՞։ Հիմա այդ պատմության հետ մեզ ուզում են առերեսել, մենք էլ չենք առերեսվում, ասում են՝ դավաճան եք, դուք պետական դավաճան եք, 500 հազար քկմ-ին դավաճանում եք, եկել եք «կակոյ նիբուծ» 29․8 հազար քկմ հետեւից եք ընկել։ Չընտրել 29 800 քառակուսի կիլոմետրանոց պետությունը նշանակում է ընտրել չպետությունը, ավտոնոմիա որեւէ տեղ լավագույն դեպքում, ինչի մասին հայտնի մարդիկ հրապարակային խոսել են»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031