Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեն ԱՄՆ աջակցությամբ ընդլայնում է Շնագիտական կենտրոնի կարողությունները

Մայիս 24,2023 19:33

Մայիսի 24-ին տեղի է ունեցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի շնագիտական կենտրոնի նոր մասնաշենքերի բացման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավար Դենիել Սինգլթոնը, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության ներկայացուցիչները և ՀՀ ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։

ՊԵԿ շնագիտական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցումն իրականացվել է ԱՄՆ կառավարության գործուն աջակցությամբ։ Աջակցության չափը կազմում է մոտ 750 հազար ԱՄՆ դոլար:

Շնագիտական կենտրոնի կարողությունների զարգացումը հերթական քայլն է ուղղված՝ թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարում ներուժի հզորացմանը: Նոր ենթակառուցվածքների շահագործումը կարևոր նշանակություն կունենա հատկապես թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխման և մաքսային սահմանով թմրամիջոցների ապօրինի տեղափոխման բացահայտման գործում։

Աշխատանքների արդյունքում ընդլայնվել և արդիականացվել են կենտրոնի ենթակառուցվածքները և կարողությունները, կահավորվել և շահագործման են հանձնվել մաքսային հսկողության տարբեր գոտիներին գործառույթային առումով նմանեցված տարածքները։

Արդյունքում, Շնագիտական կենտրոնը դարձել է միջազգային չափանիշներին համապատասխանող տարածաշրջանային կառույց, որտեղ հնարավոր կլինի վարժանքներ և վերապատրաստումներ կազմակերպել նաև մաքսային ծառայությունների ստորաբաժանումների և այլ երկրների իրավապահ մարմինների համար՝ թմրամիջոցների դեմ պայքարի համատեքստում։

Շնագիտական կենտրոնում իրականացված բարեփոխումները նոր հնարավորություններ կընձեռեն ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությանը՝ առավել արդյունավետ հակազդելու թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությանը տարածաշրջանում։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031