Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարության՝ Կովկասի հարցերով ավագ խորհրդական Լյուիս Բոնոյի հետ:
«Հանդիպմանը քննարկվել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը, «Խաղաղություն և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ընթացիկ իրավիճակը, այդ համատեքստում անցկացված վերջին հանդիպումների արդյունքները և բանակցությունները հեռանկարները»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Բայրամովն ամերիկացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել տարածաշրջանում հաղորդակցությունների բացման և սահմանազատման հարցերում Բաքվի դիրքորոշման վրա:
Բոնոն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է բոլոր ուժերով սատարել խաղաղության գործընթացը: Նա նաև նշել է խաղաղություն և հանդարտություն ապահովելու անհրաժեշտությունը՝ հանուն տարածաշրջանի զարգացման:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ