News.am. Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության, Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունների օրակարգում Ռուսաստանի Դաշնությանը դուրս մղելու օրակարգ չկա։ Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Արտաքին գործերի նախարարությունից՝ հղում անելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ արված հայտարարությանը։
Մենք նախարարությանը խնդրել էինք մեկնաբանել «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, ըստ որի՝ Միացյալ Նահանգներն ու նրա արևմտյան դաշնակիցները Հայաստանին խորհուրդ են տալիս հեռացնել ռուսական ռազմաբազան, սահմանապահ ուժերին՝ պատրաստակամություն հայտնելով օգնել Հայաստանի անվտանգությունն ապահովելու հարցում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությանը, ասել էր, որ պաշտոնական Երևանը նման ազդակ չի ստացել։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: