Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ աշխատանք է տարվում «Ակադեմիական քաղաքի» կառուցման ուղղությամբ․ մանրամասնում է Ժաննա Անդրեասյանը

Մայիս 24,2023 17:19

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մանրամասներ ներկայացրեց «Ակադեմիական քաղաքի» ծրագրի մասին։

Նախարարը նշեց, որ ապրիլի վերջին գերմանացի ճարտարապետների կողմից այց է եղել Հայաստան, նրանք այցելել են այն տարածքները, որտեղ պլանավորվում է «Ակադեմիական քաղաքի» կառուցումը։ «Նրանց նախնական ուսումնասիրությունների հիման վրա արդեն ստացել ենք առաջարկը, թե ինչ ժամկետներում կարող են մշակել, այսպես կոչված, գլխավոր հատակագիծը։ Ինչպես գիտեք, մենք գնում ենք փուլային ճանապարհով, առաջին փուլում առաջնահերթ ենք համարել արվեստների կլաստերի կառուցման աշխատանքները։ Այս պահին բանակցում ենք այդ առաջարկը։ Զուգահեռ ձեւավորվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, որը ծրագիրն իրականացնող կառույցն է, այս երկու օրերին կձեւավորվի նաեւ հոգաբարձուների խորհուրդը, որը կառավարելու է հիմնադրամը»,- մանրամասնեց Անդրեասյանը։

Նա նշեց, որ այս փուլում ունեն հստակություն առաջին փուլի աշխատանքների արժեքի մասին, հետագա աշխատանքների արժեքը կախված կլինի առաջին փուլի արդյունքներից։ «Շատ կարեւորում ենք, որ այստեղ ներգրավված է լինելու նաեւ մեր Ճարտարապետաշինարարական համալսարանը։ Եվ տեղում մասնագիտական ռեսուրսի ձեւավորման հնարավորություն ենք ունենալու»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031