Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուսաստանի համար կարևոր է իմանալ Հայաստանի հստակ դիրքորոշումը Ղարաբաղի հարցում. Զախարովա

Մայիս 24,2023 16:55

Ռուսաստանը դիտարկում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը որպես դիրքորոշում, որը որդեգրվել է 2022թ. հոկտեմբերի 7-ի գագաթնաժողովի ժամանակ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և ԵՄ ղեկավարության մասնակցությամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին:

Զախարովան հիշեցրել է, որ Պրահայում ընդունվել է համատեղ հայտարարություն, որում հղում էր կատարվում 1991թ. Ալմաթիի հռչակագրին, ըստ որի` ԽՍՀՄ հանրապետությունների վարչական սահմանները ճանաչվում են որպես պետական:

«Ինչպես մենք բազմիցս ասել ենք, Պրահայի պայմանավորվածությունները որակապես նոր շրջանակներ տվեցին Բաքվի ու Երևանի միջև բանակցային գործընթացին»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ Փաշինյանի վերջին հայտարարությունները ոչ միանշանակ արձագանք են առաջ բերել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում: Ըստ Զախարովայի, Ռուսաստանի համար՝ որպես բանակցությունների միջնորդի, այս առումով «կարևոր է ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի հստակ դիրքորոշումը»:

«Սա ոչ միայն թեմա է, ոչ միայն հարց է, այլ բազում տարիներ ձգձգվող հակամարտություն: Միջնորդական ջանքեր, որոնք ներդրվել են միջազգային կառույցների և տարածաշրջանային երկրների մակարդակով: Անկասկած, ստորագրված փաստաթղթերով առաջ շարժվելու համար անհրաժեշտ է հասկանալ պետության հստակ դիրքորոշումն այդ հարցում»,- ասել է Զախարովան:

Միաժամանակ, նա նշել է, որ նման հայտարարությունները՝ պետության կառուցվածքի քաղաքական տեսլականի մասին, տվյալ պետության և նրա ժողովրդի առանձնաշնորհն է:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031