Ռուսաստանը ՀԱՊԿ գործունեությունը համարում է բարձր արդյունավետ և ապացուցել է իրեն որպես այդպիսին: Սակայն յուրաքանչյուր երկիր ունի իր իրավունքներն ու հնարավորությունները՝ գնահատելու կառույցի գործունեությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
«Մենք այս պահին դիտարկում ենք տեղում իրավիճակը այն միջնորդական գործառույթների տեսանկյունից, որ մեր երկիրն ունի: Կիրառում ենք գործիքակազմ՝ տեղում իրավիճակը հանդարտեցնելու համար նաև քաղաքական առումով, տարվում են բանակցություններ բոլոր մակարդակներում, տեղի են ունեցել հանդիպումներ Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, այդ շփումները շարունակվում են»,- ասել է Զախարովան:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ