Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տիգրան Գրիգորյան. Խնդիրն այն է, որ Գուրգեն Արսենյանի նման մարդիկ բարձրաստիճան պաշտոնյաներ են Հայաստանում

Մայիս 24,2023 16:06

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը

Խնդիրը այն չէ, որ Գուրգեն Արսենյանի պես մտածող մարդիկ կան։ Խնդիրը այն է, որ Գուրգեն Արսենյանի պես մարդիկ բարձրաստիճան պաշտոնյաներ են Հայաստանում, իշխող ուժի մաս են և օրակարգ են թելադրում այդ թիմի ներսում առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում։

Ու եթե մտածում եք, որ սա ինչ-որ իզոլացված դեպք է, ապա սխալվում եք։ Գործի բերումով ստիպված եմ տարաբնույթ մարդկանց հետ հանդիպել։ Շատ հաճախ նյարդային համակարգիս հաշվին։

Ամիսներ առաջ ՔՊ-ական մի պատգամավորի հետ փակ քննարկման էի մասնակցում, որը ֆորմալ առումով ավելի բարձր պաշտոն ուներ, քան Արսենյանը։ Մի ախմախագույն հանդիպում էր։ Քննարկման մասնակիցներից մեկի հարցին այն մասին, թե արդյոք իրենց քաղաքական թիմը պատասխանատվություն կրելո՞ւ է, եթե Ադրբեջանը խախտի բոլոր պայմանավորվածությունները ու էթնիկ զտում սկսի Լեռնային Ղարաբաղում, սույն պատգամավորը առանց վարանելու պատասխանել էր․ «Իսկ եթե վաղը Թուրքիայի հայերի հետ ինչ-որ բան տեղի ունենա, մենք պատասխանատվություն կրելո՞ւ ենք դրա համար»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031