Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

ՀՀ վարկանիշը բարելավում է գրանցել. Freedom House-ը զեկույց է հրապարակել

Մայիս 24,2023 15:58

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Ազգերը անցումային շրջանում «War Deepens a Regional Divide» վերտառությամբ տարեկան զեկույցը: Այս զեկույցում գնահատվում է Կենտրոնական Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ժողովրդավարության մակարդակը: Ըստ զեկույցի՝ Հայաստանը բարելավում է գրանցել՝ երկրի վարկանիշը գնահատվել է 3.11՝ յոթ բալանոց սանդղակով: Նախորդ տարի զեկույցը Հայաստանին գնահատել էր 3.04: Հայաստանը 2023թ. զեկույցում ընդգրկված միակ երկիրն է, որը բարելավում է գրանցել մեկից ավելի ցուցանիշներում:

Զեկույցում մասնավորապես նշվում է.

«Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա ողջ աշխարհին ահազանգեց էքզիստենցիալ սպառնալիքի մասին, որը կարծրացող բռնապետությունը կարող է ներկայացնել ժողովրդավարական նկրտումներ ունեցող հարևան պետությունների համար: Սակայն նմանատիպ սցենար է ծավալվում Կովկասում, որը շատ ավելի քիչ ուշադրության է արժանանում:

2020 թ. Ադրբեջանի զինուժը հետ գրավեց Լեռնային Ղարաբաղի մի մասը, որը այդ երկրի մի շրջանն էր, բայց 1994թ. ադրբեջանական զորքերին ջախջախելուց հետո գտնվում էր տեղի էթնիկ հայկական ուժերի վերահսկողության ներքո: 2020 թ. հաղթանակից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմը շարունակեց իր տարածքային նկրտումները ռազմական միջոցներով։ 2022 թ. այն ներխուժեց Հայաստանի Հանրապետություն, իսկ 2023թ.-ի սկզբին էլ ավելի մեկուսացրեց Լեռնային Ղարաբաղում մնացած էթնիկ հայերին՝ արգելափակելով կարևոր ճանապարհային կապը «բնապահպանական ցույցերի» անվան տակ»:

Զեկույցը ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղմամբ:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031