Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանն այս վիճակին հասցրել են նախորդ իշխանությունները. Գևորգ Պապոյան

Մայիս 24,2023 15:39

«Այսօր մենք պիտի ընտրություն կատարենք պատերազմի և խաղաղության միջև։ Եթե հաշվի առնենք, որ պատերազմը Ադրբեջանի և Թուրքիայի դեմ է, որ Ռուսաստանի այսօրվա վիճակից պարզ է նրանց հնարավոր օգնության չափը, որ տեսնում ենք թե ինչ է մտածում միջազգային հանրությունը, տեսնում ենք, որ տարածքային ամբողջականությունն ավելի հաճախ է հանդիպում, քան ազգերի ինքնորոշումը, ստացվում է, որ պատերազմը հավասար է արկածախնդրության»,- այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը’ հավելելով, որ իրենց թիմն ընտրում է խաղաղության օրակարգին հասնելու ճանապարհը, որն այլընտրանք չունի։

Պատգամավորը փոխանցեց, որ լսել է Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը և ընդդիմադիր պատգամավորների դրան հաջորդած քննադատությունները։ Նրա խոսքով, այդ քննադատությունները ոչնչի մասին էին, չի լսել գեթ մեկ հուշող առաջարկ, որը կստիպեր մտածել, որ իրենք իշխող թիմով ինչ-որ բան սխալ են անում, կարելի է այլ կերպ փորձել։

«Ես հավելեմ, որ պատերազմի դեպքում վտանգի ենք ենթարկելու անկախ Հայաստանի գոյությունը, իսկ մեր համար առաջնային է հայի իր երկրում ապրելու իրավունքը։ Իսկ այս վիճակին Հայաստանը բերել են այն ուժերը, որ տարիներ շարունակ լուռ բանակցել են Հայաստանի ու Արցախի տարածքները զիջելու մասին, միաժամանակ թալանել են Հայաստանն ու Արցախը, իսկ բանակն էլ չեն հզորացրել»,- ասաց Պապոյանը։

Իշխող ուժի անդամը պնդում է, որ պատերազմից հետո Ադրբեջանն այս կարճ ժամանակահատվածում արդեն միլիարդների հասնող ներդրումներ է արել Աղդամում’ զարմանալով, արդյոք 20-25 տարում մի քանի հարյուր հազար դրամի ներդրում արել էին նախորդ իշխանությունները։

Մանրամասները’ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031