Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատավորներին ստիպել են զանգով վճիռներ կայացնել, ոչ հաճո դատավորներին հետապնդել են, դա չպետք է մոռանալ»․ Ալեն Սիմոնյան

Մայիս 24,2023 15:20

Այնպես չէ, որ օրենսդիր իշխանությունը դատական իշխանության աշխատանքից գոհ է։ Այս մասին ԱԺ նիստում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ըստ նրա՝ դրան են միտված բարեփոխումները, որոնք օրեցօր լավացնում են դատական իշխանության որակը, ինչի ապացույցները բազմաթիվ են։

«Երբ ընդդիմության ներկայացուցիչը խոսում է բլոկնոտների մասին, մի քիչ ինձ համար զարմանալի է, որովհետեւ հենց իրենց մոտ կա մի պատգամավոր, որն ըստ մամուլի հրապարակումների՝ հայտնի է այդ բլոկնոտներով։ Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներին զանգում էր դատավորներին, գոռում էր, դատարաններն օգտագործում էին՝ մարդկանցից բիզնես խլելու համար։ Չգիտես ինչու, տպավորություն է, որ դահլիճի այս կողմը մասսայական ամնեզիայի է ենթարկվել, եւ իրենց թվում է, որ նոր ջահել սերունդը դրա մասին չի իմանալու եւ չի լսելու»,- ասաց նա։

Ալեն Սիմոնյանը դիմեց ԱԺ այցելած դպրոցահասակ երեխաներին․ «Ես ձեզ ասում եմ, հարգելի երեխաներ, այն, ինչ ՀՀ դատական իշխանությունում տեղի է ունեցել նախկինում, եղել է խայտառակություն։ Դատավորներին ստիպել են զանգով վճիռներ կայացնել, ոչ հաճո դատավորներին հետապնդել են, եւ դա պետք է չմոռանալ, որպեսզի երբեւիցե դրան վերադարձ չլինի»։

Ալեն Սիմոնյանն անդրադարձավ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայտարարությանը։ «Մեր գործընկերներից մեկը կրկեսի տնօրենին հիշեց եւ ասաց՝ բա առաջին պլան կբերե՞ն։ Բա որ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու էիք բերում, այդ տեսանյութը հլը չէինք տեսե՞լ։ Դրանից ավելի վառ օրինակ, կարծում եմ չկա»,- հավելեց Ալեն Սիմոնյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031