Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենիքը անմիտ ապօրէն բացատրութիւններով կը յանձնէ թշնամիին. ՀՅԴ Հիւսիսային Եւրոպայի Կոմիտէ

Մայիս 24,2023 14:20
hyd

Յայտարարութիւն ՀՅԴ Հիւսիսային Եւրոպայի Կոմիտէի

Հայ ժողովուրդի իշխանութեանը տիրացած` հայ ժողովուրդի թշնամին Նիկոլ Փաշինեան ամէն օր մեզ նոր անակնկալներ կը մատուցէ չնայած արդէն դժուար է զանոնք անակնկալներ սեպել, որովհետեւ արդէն կանխատեսելի են այդ դաւաճանի բոլոր գործողութիւնները։

Պարտք կը զգանք յիշեցնել համայն աշխարհին թէ` վարչապետի պաշտօնը զբաղեցնող անձը` Նիկոլը իր այս աքթով կը խախտէ մեր պետութեան հիմնադիր փաստաթղթերը, անկախութեան հռչակագիրը, Հայաստանի սահմանադրութիւնը, պետական սահմանի մասին Հ.Հանրապետութեան օրէնքը, ոտնակոխ ընելով Հ.Հանրապետութեան հայ ժողովուրդի շահերը, վտանգելով Հայաստանի քաղաքացիներու և Արցախահայութեան ապրելու իրաւունքը, մեր հայրենիքը առանց մտածելու անմիտ ապօրէն բացատրութիւններով կը յանձնէ թշնամիին։

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Շուէտիոյ կառոյցը իր բոլոր ուղեկից միութիւններով ոչ միայն խստօրէն կը դատապարտէ այլ անընդունելի կը համարէ 22 Մայիսին կատարուած Փաշինեանի խայտառակ, յանձաւոր որոշումն ու յայտարարութիւնը։

Առ այդ

Կոչ կ’ուղղենք համայն հայ ժողովուրդին հայրենիքէն ներս և սփիւռքի մէջ համախմբուիլ անգամ մը ևս, մեր հայ ժողովուրդը կանգնած է կորստեան ամէնամեծ վտանգի առջև, այս ինքնապաշտպանութեան վերջին հնարաւորութիւնն է փրկել մեր պետականութիւնը կեղտոտ դաւաճաններու արիւնոտ ճանկերէն։

ՀՅԴ Շուէտիոյ կառոյց

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031