Լրահոս
Օրվա լրահոսը

Լաչինի միջանցքի սկզբնամասում անցակետի տեղադրումը Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է. ՄԱԿ ԱԽ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ

Մայիս 24,2023 13:55

Լաչինի միջանցքի սկզբնամասում անցակետի տեղադրումը Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է՝ պաշտպանելու իր սահմանները: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը:

«Ինչ վերաբերում է անցակետի ստեղծմանը, ապա այն Ադրբեջանի անվիճելի ինքնիշխան իրավունքն է, ինչպես որ յուրաքանչյուր այլ պետության իրավունքն է պահպանել և պաշտպանել իր սահմանները և տեղադրել հսկիչ անցակետ»,- ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բաց լսումներում:

Ալիևն ասել է, որ ՄԱԿ ԱԽ-ն «բազմիցս հաստատել է, որ սեփական սահմանների պաշտպանությունն անդամ-պետությունների առանձնաշնորհն է»:

Ադրբեջանի ներկայացուցիչը նաև նշել է, որ իրենք «երբեք խոչընդոտներ չեն ստեղծել [Լաչինի] ճանապարհով բնակիչների ազատ տեղաշարժի, դրանով սննդամթերք, դեղամիջոցներ տեղափոխելու և այլ մարդասիրական նպատակներով օգտագործելու համար, այդ թվում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության համար»:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031