Ազգային ժողովի նիստում թեժ վիճաբանություն տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի եւ ՔՊ խմբակցության պատգամավորների միջեւ։ Արթուր Սարգսյանն իր ելույթում Արմեն Դանիելյանին մեղադրեց իրեն անօրինական կալանավորելու համար։
«2021 թվականին նոյեմբերի 15-ին իմ լսելու իրավունքը խախտելով՝ դուք կալանավորել եք ինձ, այդ ժամանակ ես գտնվել եմ Ազգային ժողովում։ Դուք շատ ճակատագրեր եք խառնել՝ մարդկանց զրկելով իրենց ծնողների ու երեխաների հետ շփվել։ Եվ դուք այսօր այս ամբիոնին կանգնած՝ ասում եք, որ ձեր բոլոր որոշումները կայացրել եք օրենքի սահմաններում։ Ես ասեմ, որ դուք ապօրինի որոշումներ եք կայացրել, նաեւ ապօրինի որոշում եք կայացրել ու կալանավորել եք ինձ։ Կարայիք իմ լսելու իրավունքը ապահովել, նոր կալանավորել։ Այն պահին, երբ մակագրվել է ձեզ վրա, ես վստահ էի, որ պետք է կալանավորվեի։ Շատ եմ մտածել եւ հասկացել եմ՝ դուք իմ լսելու իրավունքը չեք ապահովել, որովհետեւ տղամարդկություն չեք ունեցել նայել իմ աչքերի մեջ, եւ կալանավորել»,- հայտարարեց Արթուր Սարգսյանը։
«Պարոն Սարգսյան, կոռեկտ խնդրում եմ, մենք այստեղ տղամարդկության չափանիշներով չենք առաջնորդվում»,- նրան սաստեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Կարդացեք նաև
Արթուր Սարգսյանի ելույթից հետո վիճաբանություն եղավ նրա եւ ՔՊ խմբակցության պատգամավորների միջեւ։
Ալեն Սիմոնյանն անվտանգության աշխատակիցներին հրավիրեց դահլիճ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ