«Ազատություն». ԱՄՆ վարչակազմը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանն իր առաջարկներն է ներկայացրել ամենավիճելի հարցերի լուծման վերաբերյալ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի առաջին տեղակալ Դերեկ Հոգանը՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի լսումների ժամանակ։
Հոգանն ասել է, որ խաղաղության գործընթացն առաջ է գնում։
Նա հիշեցրել է Վաշինգտոնում տեղի ունեցած քառօրյա բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև, որի ընթացքում ամենավիճելի հարցերի շուրջ քննարկում է եղել։
«Օրինակ՝ սահմանի երկայնքով զորքերի հեռացումը, վեճերի լուծման մեխանիզմն այն դաշնագրում, որի շուրջ փորձում ենք համաձայնության հասնել, Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքներն ու անվտանգությունը», – ասել է պաշտոնյան՝ ընդգծելով՝ Վաշինգտոնը մի շարք առաջարկներ է ներկայացրել վիճելի հարցերի շուրջ, որոնք կողմերն ուսումնասիրում են:
Կարդացեք նաև
Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: