Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վերջին 5 տարիներին բազմաթիվ դեպքերով դատավորները կայացրել են որոշումներ, որոնք ակնհայտ դուր չեն եկել գործող իշխանություններին»․ Արման Եղոյան

Մայիս 24,2023 12:44

ԱԺ նիստում Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու ընտրելու հարցի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն ընդդիմադիր պատգամավորներին կոչ արեց հարգանքով վերաբերվել դատավորի ինստիտուտին։ «Ներկա թեկնածուներից բոլորը, եթե չեմ սխալվում, գործող դատավորներ են։ Եվ եթե մենք խոսում ենք դատական համակարգի կայացման մասին, ինչը մենք հիմա փորձում ենք անել, նախ եւ առաջ հարգանքով պետք է վերաբերվենք այդ ինստիտուտին եւ ոչ թե մեր ինչ-ինչ քաղաքական նկատառումներ այստեղ բերենք, սարքենք քաղաքական շահարկման թեմա»,- ասաց Եղոյանը։

Նրա խոսքով՝ եղել են ժամանակներ, երբ շատ մեծ է եղել քաղաքական իշխանության ազդեցությունը դատական համակարգի վրա։ «Եվ, այո, մենք հիմա փորձում ենք կամաց-կամաց վերացնել այդ ազդեցությունը։ Եվ ինչպես դուք տեսնում եք, վերջին 5 տարիների ընթացքում բազմաթիվ դեպքերով դատավորները կայացրել են որոշումներ, որոնք ակնհայտ է, որ միգուցե դուր չգային գործող իշխանություններին, բայց այդ որոշումները կայացվել են, այդ վճիռները կայացվել են։ Ես չեմ կարծում, որ ձեր մատնանշած ժամանակներում նման որոշումների կայացումը հնարավոր կլիներ ընդհանրապես»,- հավելեց Եղոյանը։

 

 Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031