Երևան քաղաքում՝
Մայիսի 24-26-ին, 28-29-ին կեսօրից հետո սպասվում է, 27-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վրկ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Մայիսի 24-ի ցերեկը, 25-26-ին, 29-ին շրջանների զգալի մասում, 27-28-ին առանձին շրջաններում հիմնականում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Կարդացեք նաև
Երևան քաղաքի մայիսի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 32.2°C (1989թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 5.7°C (1991թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 18.2°C
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ