«Կովկասում ուկրաինական սցենար է ծավալվում է, որը սակավ ուշադրության է արժանանում», պնդում է Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունն իր տարեկան՝ Nations in Transit 2023 զեկույցում։
Ռուսական ներխուժումն Ուկրաինա ողջ աշխարհի համար ահազանգ էր էքզիստենցիալ սպառնալիքների մասին, երբ բռնապետությունը հակադրվում է ժողովրդավարական ուղի բռնած հարևան երկրին՝ նշված է Freedom House-ի «Ազգերն անցումային շրջանում. Պատերազմը խորացնում է տարածաշրջանային պառակտումը» զեկույցում:
Հրապարակումը, սակայն, շարունակում է՝ «նմանատիպ սցենար է ծավալվում Կովկասում, որը շատ ավելի քիչ ուշադրության է արժանանում»:
Իրավապաշտպան կազմակերպության համաձայն, 2020 թվականին Ադրբեջանի զինուժը հետ գրավեց Լեռնային Ղարաբաղի որոշ շրջաններ՝ երկրի մի հատված, որը տեղի հայկական ուժերի վերահսկողության ներքո է, քանի որ նրանք պարտության էին մատնել ադրբեջանական զորքերին 1994 թվականին: 2020 թվականի հաղթանակից հետո, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմը շարունակեց ռազմական ճանապարհով կյանքի կոչել իր տարածքային նկրտումները։ 2022 թվականին այն լայնածավալ ներխուժում իրականացրեց Հայաստանի Հանրապետություն, իսկ 2023 թվականի սկզբի ավելի մեկուսացրեց Լեռնային Ղարաբաղում մնացած հայերին՝ «բնապահպանական բողոքի ակցիաների» պատրվակով արգելափակելով կարևոր ուղին»։
Կարդացեք նաև
Զեկույցը զուգահեռներ է տանում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունների ու Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի միջև՝ եզրակացնելով. «2014 և 2022 թվականներին Մոսկվայի կողմից ուկրաինական տարածքի բռնագրավումը հանգեցրեց տեղի բնակչության իրավունքների և ֆիզիկական անվտանգության ապահովման կորստին։ Կան բազմաթիվ ցուցիչներ, որ Բաքվի վերահսկողության ընդլայնումը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի որոշ հատվածների նկատմամբ նույն կերպ կվերացնի տեղի բնակչության ազատությունն ու անվտանգության ապահովումը»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում