Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Երբ մի երկիրը ճանաչում է մյուսի տարածքային ամբողջականությունը, նշանակո՞ւմ է, որ ճանաչում է այդ երկրի սահմանները քար առ քար, թուփ առ թուփ»․ Գեղամ Մանուկյանի հարցը ԲԴԽ անդամին

Մայիս 24,2023 11:00

Ազգային ժողովի այսօրվա նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարց ուղղեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանին․ «Որպես միջազգային իրավունքի մասնագետ՝ կարո՞ղ եք մեկնաբանել, երբ ասում են՝ մի երկիրը ճանաչում է մյուսի տարածքային ամբողջականությունը, արդյոք նշանակո՞ւմ է, որ ճանաչում է այդ երկրի սահմանները քար առ քար, թուփ առ թուփ, թե՞ ընդհանուր ձեւակերպում է, որը գալիս է կոնվենցիայի հիմնարար դրույթներից։ Ձեզ՝ որպես միջազգային իրավունքի մասնագետի, հայտնի՞ է արդյոք միջազգային իրավունքում որեւէ դեպք, որ երկու երկիր մեկը մյուսի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստն արձանագրելու հետ մեկտեղ՝ արձանագրեն կիլոմետրեր քառակուսներով այդ երկրի ծավալը։ ՄԱԿ-ի անդամ Ռուսաստանն ու Ճապոնիան, ընդունվելով ՄԱԿ, ճանաչելով տարածքային ամբողջականությունը, արդյոք ճանաչո՞ւմ են երկու երկրների սահմանները կղզի առ կղզի»։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ Գեղամ Մանուկյանի հարցն ընդհանրապես չէր վերաբերում օրակարգին։

Վիգեն Քոչարյանը նշեց, որ հարցադրումները շատ հետաքրքիր են, սակայն նման քննարկման մեջ չի կարող մտնել ԱԺ ամբիոնից՝ հաշվի առնելով այն օրենսդրական կարգավորումները, որոնք կանոնակարգում են ԲԴԽ անդամների վարքագիծը։ «Նախ եւ առաջ դա վերաբերում է քաղաքական քննարկումների մեջ չմտնելուն։ Եթե մենք այս նույն հարցադրումներն անեինք գիտաժողովի ժամանակ, զուտ իրավական քննարկման շրջանակներում, ես մեծ հաճույքով կանդրադառնայի այդ հարցերին»,- ասաց Քոչարյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031