Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մևլյութ Չավուշօղլուն ընդգծել է, որ հույս ունի, թե Հայաստանը կուղղի իր սխալը՝ կապամոնտաժի Նեմեսիսի արձանը․ Ermenihaber.am

Մայիս 24,2023 10:20

Ermenihaber.am – Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն մայիսի 23-ին Անթալիայի Մուրադփաշա շրջանում գտնվող հյուրանոցում հանդիպել է Ադրբեջանի պատվիրակության հետ Թուրքիա ժամանած լրագրողներին։

Խոսելով պահ առաջ Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրի ստորագրման անհրաժեշտության մասին՝ Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան Հարավային Կովկասում խաղաղություն է ցանկանում և այդ գործընթացին աջակցելու համար Հայաստանի հետ որոշ քայլեր է իրականացրել։

Իսկ Թուրքիա-Հայաստան հարաբերություններին անդրադառնալով՝ Թուրքիայի ԱԳ նախարարը խոսել է Հայոց ցեղասպանության կազմակերպման մեջ մեղավոր թուրք և ադրբեջանցի քաղաքական գործիչներին պատժելու նպատակով կազմակերպված «Նեմեսիս» գործողությանը նվիրված աղբյուր-հուշակոթողի` Երևանում տեղադրման մասին։

«Հայաստանում՝ Երևանում, անցյալում մեր ադրբեջանցի եղբայրներին, օսմանյան շրջանի մեր զինվորներին և դիվանագետներին նահատակած ահաբեկիչների համար արձանի կանգնեցումն անընդունելի քայլ էր: Մենք էլ որոշ միջոցներ ձեռնարկեցինք, փակեցինք մեր օդային սահմանը երրորդ երկրներ գնացող ինքնաթիռների համար»,-ասել է Չավուշղլուն։

Բացի այդ թուրք նախարարը, Հայոց ցեղասպանությունը որակելով հորինվածք, ընդգծել է, որ հույս ունի, թե Հայաստանը կուղղի այսպես կոչված սխալը (կապամոնտաժի Նեմեսիսի արձանը-խմբ․), հակառակ դեպքում սպառնացել է ձեռնարկել նոր միջոցներ և քայլեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031