Լրահոս
Օրվա լրահոսը

Փարաջանովից ոգեշնչված գրաֆիկ դիզայների ստեղծած արվեստը

Մայիս 24,2023 13:00

«Փյունիկ» ցուցասրահում կայացավ գրաֆիկ դիզայներ Նազելի Մանուկյանի «Տեսիլ» խորագիրը կրող ֆոտոկոլաժի առաջին անհատական ցուցահանդեսը։

«Երբ ուսանում էի «Կոջոյան» դիզայնի ակադեմիայում, ավարտական աշխատանքի ժամանակ խտասկավառակի թեմայի ընտրությունը հանգեց Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմին, եւ իմ ամբողջ ստեղծագործական ուղին սկսեց ոգեշնչվել Սերգեյ Փարաջանովի ստեղծած արվեստից։ Այս ամենին անմասն չմնաց իմ դասախոսի՝ Կարեն Կոջոյանի կողմից տրվող մասնագիտական խորհուրդներն ու քաջալերումները, եւ իհարկե՝ ընկերներիս հավատն ու խորհուրդները, որոնց շնորհիվ 2-3 տարի ստեղծագործելուց հետո առաջին անգամ հասարակությանը ներկայացնում եմ իմ նկարները, ի դեմս «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմբերջյանի աջակցության, նրա շնորհիվ հենց այս սրահում կայացավ իմ նկարների ցուցահանդեսը»։

Նազելին առանձնացրեց այն երեք ժանրերը, որոնցով ստեղծագործում է, դրանք են՝ Փարաջանովական շունչը (որը հիմնականում գերակշռում էր իր նկարներում), սյուրռեալիստական եւ նյու։

Գրաֆիկ դիզայները համոզված է, որ ապագա նկարիչների մոտ կստացվի ստեղծագործելը, եթե նրանք երբեք չհանձնվեն, հավատան իրենց ուժերին եւ ինքնակրթվեն։

«Ցանկացած բարդությունում կարելի է գտնել ուղիներ եւ դժվարություններից ստեղծել գեղեցիկն ու մատուցել մարդկանց»,-իր խոսքը եզրափակեց Նազելին։

Անժելա ՍԵԴՐԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031