Կառավարության շենքի առջեւ բողոքի ցույց անող զոհված զինծառայողների ծնողները քիչ առաջ հայտարարեցին, որ դադարեցնում են նստացույցը, բայց պայքարը շարունակելու են:
Նրանք ընթերցեցին փաստաբանների հայտարարությունը. «Վերջին օրերի իրադարձությունները ամբողջությամբ ձեր աչքի առջեւ էին, ուստի անսպասելի չի լինի մեր այն համոզմունքը, որ տիկին Գայանեի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլեւս սպառված է: Հայտնում ենք, որ խորհրդակցելով թե՛ վստահորդի եւ թե՛ նրա ընտանիքի հետ, որոշում ենք կայացրել դադարեցնել մեր մասնակցությունը քրեական վարույթի հետագա ընթացքում»:
«Որդիների կանչ» ՀԿ-ն էլ հայտարարություն է տարածել, որն ընթերցեց Վահիկ Սահակյանը: Ըստ հայտարարության, համակարծիք են, Գայանե Հակոբյանի պաշտպանության իրավական գործիքակազմը սպառված է, ինչը հաստատվեց կառավարության շենքում վարչապետ Փաշինյանի ասուլիսով. «Ծնողական համայնքի հետ խորհրդակցելով՝ որոշեցինք դադարեցնել պայքարի այս ձեւը՝ նստացույցը: Մեր հետագա անելիքների մասին կտեղեկացնենք ավելի ուշ: Պայքարը սրանով չի ավարտվում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ