Ռուբեն Վարդանյանին սատարող նախաձեռնող խմբի անդամ Անաստաս Իսրայելյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ օրը սկսում է անժամկետ նստացույցով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից:
Նա նաեւ նշել է. «Կոչ եմ անում բոլորդ հավաքվեք, միացեք նստացույցին եւ այդ սրիկա անձնավորությանը ասենք՝ ոչ: Ինքն իրավունք չունի Արցախի ժողովրդի անունից ինչ-որ որոշումներ կայացնի: Ինքը մեզ համար դավաճան եղել է եւ հիմա էլ դավաճան է: Մեր ազգի մեջ դավաճանն իրավունք չունի պատմական Արցախի անունից որոշումներ կայացնել»:
Նա նաեւ նշել է, որ մինչեւ մայիսի 25-ը, երբ տեղի է ունենալու Հայաստանի եւ Ադրբեջանի նխագահների հերթական հանդիպումը, պետք է մեծ հանրահավաք իրականացնել Արցախում: