«Շատ է խոսվում պարեկների մասին, ցեխ է շպրտվում այդ ինստիտուտի վրա, մի ինստիտուտի, որը կոչված է մեզ պաշտպանելու, մեր իրավունքներն ու շահերը, հասարակական կարգը և բավական էլ լավ է արվում այդ ամենը»,- խորհրդարանում հայտարարությունների ժամին, պատասխանելով ընդդիմադիր գործընկերների քննադատություններին, հայտարարեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Նա, անդրադառնալով այն հայտարարություններին, թե իշխանական պատգամավորները շրջում են թիկնապահներով, ասաց․ «Ուզում եմ նշել հետևյալ իշխանական պատգամավորների անունները, ում նկատմամբ պարեկները կազմել են արձանագրություններ։ Իմ ընկերների համաձայնությունը ստացել եմ։ Ակտավորել են Ալեքսանյան Վահագնին, Աղազարյան Հովիկին, Առուշանյան Դավիթին, Բաբայան Նարեկին, Բաքոյան Ռուստամին՝ մի քանի անգամ, Գաբրիելյան Սիսակին՝ երկու անգամ, Դավոյան Արփիի նկատմամբ Ստեփանավանում են արձանագրություն կազմել, Հրաչյա Հակոբյանին՝ հարյուր հազար դրամ, Հռիփսիմե Հունանյանին, Գրիգորյան Նարեկին, Ղահրամանյան Նարեկին, իմ որդու նկատմամբ՝ երկու անգամ։ Հիմա խնդրում եմ՝ ասեք՝ ո՞վ է պաշտպանված, ո՞վ է ինչ ուզում անել, երբ էր բեսպրեդելը և ընդհանրապես այս ամենի գնահատականը թողնում եմ ժողովրդին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ