Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհվածների ծնողները՝ Վարդան Ղուկասյանին. «Եթե նա ներողություն չխնդրի, ուրեմն թող ամբողջ հայ ազգը իմանա, որ Վարդան Ղուկասյանը սրբություն չունի»

Մայիս 23,2023 21:35

Կառավարության շենքի առջեւ բողոքի ցույց անող զոհված զինծառայողների ծնողները ֆեյսբուքից են իմացել, որ Գայանե Հակոբյանի պաշտպանները հրաժարվել են նրա պաշտպանությունից:

Զոհվածների ծնողներին խիստ մտահոգել էր այն, որ Վարդան Ղուկասյանը իրենցից վիրավորված է, ուստի նրանք լրագրողների հետ զրույցում հայտարարությամբ հանդես եկան՝ հերքելու, թե իրենք «Դոգ են հայհոյում» ու չեն ուզում, որ Դոգի մարդիկ իրենց կողքը կանգնեն: Նրանք դիմեցին Վարդան Ղուկասյանին՝ ներկայացնելով, թե ինչ հայրենասեր մարդ է ինքը. «Մենք ծնողներով եկել ենք այն համոզմունքին, որ այն ինֆորմացիան, ինչ ձեզ տվել են, տվել են սխալ: Գարիկը ձեզ չի հայհոյել, ոչ մի վատ բառ չի ասել»: Այնուհետեւ խոսեց զոհված զինծառայող Լեւոն Ավետիսյանի հայրը. «Ձեր խոսքը մեզ համար շատ ցավոտ է, գիտեմ, որ երկուսս էլ նույն պայքարի մեջ ենք: Ձեր լոզունգը այն է, որ ով իմ երկիրն է վերացնում, ես էլ իր ընտանիքն եմ վերացնում: Այս իշխանությունը ոչ միայն մեր երկիրն է վերացնում, իմ ընտանիքն է վերացրել, ինձ է վերացրել ու ես լծված եմ այս իշխանությանը ժամ առաջ հեռացնելու համար: Այն ինֆորմացիան, որ իբր ծնողները դեմ են ձեզ եւ հայհոյում են ձեզ, դա սուտ է: Այդ քայլին կարող էր գնալ իշխանական մի որեւէ պատգամավոր, ուժի ներկայացուցիչ՝ պառակտելու մեզ, թուլացնելու, մեզ պայքարից շեղելու համար: Մենք կորցրել ենք ամենաթանկը, ինչ կա աշխարհում եւ ուժ ենք գտել՝ պայքարելու: Պետք չի մեզ պառակտել: Մի մարդ, որը պայքարում է ու դուրս է եկել նույն գործի համար, հիմա ոնց որ ուզում է մեզ մեջքից հարվածի: Հուսանք դա տեղի չի ունենա»:

Զոհված զինծառայողի հայր Արա Ռոստոմյանն էլ ասաց, որ Վարդան Ղուկասյանը հայհոյել է իրենցից մեկին, ուստի համարում են, որ հայհոյել են իրենց բոլորին. «Հորդորում ենք, որ ինքը ներողություն խնդրի հայհոյանքի համար: Եթե չխնդրի, կհամարենք, որ ինքը հայհոյում է բոլոր սրբազան տղաների ընտանիքներին: Եթե ինքը ներողություն չխնդրի, ուրեմն թող ամբողջ հայ ազգը իմանա, որ Վարդան Ղուկասյանը սրբություն չունի: Բայց հուսով ենք ինքը խոհեմ կգտնվի, կհասկանա, որ սխալ ինֆորմացիա են իրեն տվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Դոգը հասավ Առավոտ: Տխուր ա:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031