Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

CPJ. Դավիթ Սարգսյանի և «168 ժամ» թերթի նկատմամբ կիրառված ակտիվների սառեցումները մտահոգիչ են, որոնք կարող են սառեցնող ազդեցություն ունենալ ԶԼՄ-ների վրա

Մայիս 23,2023 20:07

Լրագրողների պաշտպանության կոմիտեն հայտարարություն է տարածել, որում նշել է, որ Երևանի դատարանը պետք է վերացնի լրագրող Դավիթ Սարգսյանի և «168 Ժամ» լրատվական կայքի ակտիվների նկատմամբ սահմանված կալանքը, իսկ երկրի իշխանությունները պետք է ապահովեն, որ մամուլի ներկայացուցիչներն իրենց աշխատանքի համար իրավական հաշվեհարդարի չենթարկվեն։

Կոմիտեն հիշեցրել է, որ մայիսի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել 9 միլիոն դրամի չափով կալանք դնել Սարգսյանին պատկանող դրամական միջոցների, ինչպես նաև վերջինիս գործատուի՝ «168 Ժամ» լրատվականի միջոցների վրա։

Լրագրողների պաշտպանության կոմիտեն զրուցել է Սարգսյանի փաստաբան Արամ Օրբելյանի հետ, որը նշել է, թե լրագրողի և լրատվական կայքի միջոցների սառեցումը պայմանավորված է մարտի 31-ին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից Դավիթ Սարգսյանի նկատմամբ ներկայացված զրպարտության վերաբերյալ քաղաքացիական հայցի հետ։

Հաղորդվում է, որ մայիսի 16-ին Ավինյանի փաստաբանը ֆեյսբուքում հայտնել է, որ ինքը դիմել է դատարան՝ Սարգսյանի ակտիվների վրա դրված արգելանքը վերացնելու համար՝ ասելով, որ իր պաշտպանյալը «ոչ մի լրատվամիջոց սնանկացնելու կամ ֆինանսական անհարմարություններ պատճառելու մտադրություն չունի»։

Օրբելյանի խոսքով՝ դատարանի ներկայացուցիչը հաստատել է, որ դատարանը ստացել է Ավինյանի դիմումը, սակայն իշխանությունները դեռևս պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեն դրա վերաբերյալ։

Լրագրողների պաշտպանության կոմիտեն փորձել է մեկնաբանություններ ստանալ նաև ընդհանուր իրավասության դատարանից, սակայն վերջինիս ներկայացուցիչների զանգերը մնացել են անպատասխան։

Լրագրողների պաշտպանության կոմիտեի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Գյուլնոզա Սաիդը հայտարարել է, որ Դավիթ Սարգսյանի և «168 ժամ» թերթի նկատմամբ կիրառված ակտիվների սառեցումները մտահոգիչ են, որոնք կարող են սառեցնող ազդեցություն ունենալ երկրի լրատվամիջոցների վրա։ «Իշխանությունները պետք է դադարեցնեն այս սառեցումները և ապահովեն, որ լրատվամիջոցների դեմ ներկայացված քաղաքացիական հայցերի հետևանքով անկախ լրատվամիջոցների սնանկացման վտանգ չսպառնա»,- ասել է նա:

Կոմիտեն նաև հիշեցրել է, որ «168 Ժամ»-ը հաճախ է քննադատում Հայաստանի կառավարությանը՝ նշելով, որ փետրվարին «Տիգրան Ավինյան՝ նորահայտ մեծահարուստը» խորագրով հրապարակման մեջ Սարգսյանը պնդում էր, որ Ավինյանի ընտանիքը «անշեղորեն հարստանում է»՝ 2018 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո իր ստացած քաղաքական ազդեցության շնորհիվ։

Դավիթ Սարգսյանի փաստաբան Արամ Օրբելյանը հայտնել է նաև, որ Ավինյանը չի վիճարկել Սարգսյանի զեկույցում բերված փաստերը, սակայն հերքել է, որ դրանք կոռուպցիայի դրսևորում են։

Լրագրողների պաշտպանության կոմիտեն այս հարցով մեկնաբանություններ ստանալու համար նամակ է ուղարկել նաև Ավինյանին, սակայն որևէ պատասխան չի ստացել։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը Լրագրողների պաշտպանության կոմիտեի հետ զրույցում նշել է, որ սա առաջին դեպքն է, երբ լրատվամիջոցին առավելագույնը 9 մլն դրամի չափով դատի են տվել այն բանից հետո, երբ Հայաստանը 2021 թվականին եռապատկել է վիրավորանքի և զրպարտության համար սահմանված առավելագույն տուգանքի չափերը։

«168 ժամ»-ի փաստաբան Արամազդ Կիվիրյանը Լրագրողների պաշտպանության կոմիտեի հետ զրույցում նշել է, որ Հայաստանում վիրավորանքի և զրպարտության հայցերը հիմնականում տատանվում են 100.000-ից 500.000 դրամի սահմաններում, և թեև դատարանները երբեմն սառեցնում են լրատվամիջոցների շատ ավելի փոքր ակտիվները, դրանք սովորաբար վերաբերում են լրատվամիջոցների ավելի փոքր ակտիվներին: «Ներկայիս սառեցումը էական խնդիր է ստեղծում 168 ժամվա գործունեության համար»,- ասել է նա։ Կիվիրյանը հավելել է, որ լրատվամիջոցը բողոքարկելու է իր ակտիվները սառեցնելու որոշումը, և եթե չհաջողվի, այն կմնա մինչև հայցի վերաբերյալ դատարանի վերջնական որոշումը, որը կարող է տևել տարիներ։

Նշվում է նաև, որ լրագրող Դավիթ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ իր հաղորդումը պատրաստելիս հիմնվել է նախկինում հրապարակված նյութերի վրա, որոնք Ավինյանն այն ժամանակ չէր հերքել։ Նա գրել է, որ կարծում է, որ հայցը նպատակ ունի իրեն զգալի ֆինանսական վնաս պատճառել և այդպիսով լռեցնել։

Թարգմանությունը՝ oragir.news–ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031