«Այդ նույն Վարչատարածքային բաժանման մասին օրենքում անկլավ կարդացե՞լ է Նիկոլ Փաշինյանը, որ նախկիններին մեղադրում էր այդ օրենքով Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մեջ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ են մտնում նաև այսպես կոչված «անկլավները»։
Մանե Թանդիլյանի ներկայացմամբ` այդպիսի հայտարարություններով կասկածի տակ է դրվում իրողությունը, թե այդ գյուղերը Հայաստանին են պատկանում, և Ադրբեջանն օգտվում է դրանից։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում