Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշից ոչ մի հողակտոր չի զիջվելու, ինչպես նաև Արցախից, Սյունիքից, Գեղարքունիքից կամ մեր հայրենիքի որևէ այլ հատվածից․ Գառնիկ Դանիելյան

Մայիս 23,2023 18:34

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև «անկլավները». երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ այս տխրահռչակ միտքը հնչեցրեց Փաշինյանը։

Վերջինս որպես տարբերակ հնարավոր համարեց նաև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Արծվաշենը ՀՀ-ին, իսկ «անկլավները» Ադրբեջանին վերադարձնելու տարբերակը։

Եթե ունենայինք փոքր-ինչ պետականամետ և պատմությունից գիտակ իշխանություն, կլսեինք ոչ թե տարածքներ հանձնելու վտանգավոր խոսույթի մասին, այլ, օրինակ, այն, որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից որոշ հողատարածքներ, որ Խորհրդային Հայաստանի մաս էին կազմում, այսօր ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո են, և եթե որևէ պետություն տարածքային պահանջ ներկայացնելու իրավունք ունի, դա մենք ենք, և ոչ թե հակառակորդը։

Բերեմ մի քանի օրինակ, թե ինչ վտանգավոր հետևանքներով է հղի այդ գյուղերից որևիցե մեկի հանձնումը։

‼️ Վերին Ոսկեպարի հանձնման դեպքում թշնամին մխրճվում է Հայաստանի հանրապետության թիկունք, և ադրբեջանցու դիպուկահարը հայտնվում է ընդհուպ Լոռու մատույցներում՝ Թեղուտի անտառներում: Այս դեպքում, ռազմավարական նշանակության Ոսկեպար գյուղն ինքնին վերածվում է յուրօրինակ «Լաչինի միջանցքի»՝ հայտնվելով ադրբեջանական զորքերի ու զինտեխնիկայի թիրախում։

‼️ Կիրանցի հարևանությամբ գտնվող Խեյրիմլի գյուղատեղիի հանձնման պարագայում ադրբեջանական վերահսկողության տակ է դրվում Երևան-Թբիլիսի միջպետական մայրուղին, էլ չեմ խոսում, որ Շուռնուխի օրինակով թշնանուն է հանձնվում Կիրանցից որոշ տներ:

‼️ Այդպիսով, ՀՀ-ն երկրորդ «տարանցիկ հարվածը» կստանա Սյունիքի միջպետական ճանապարհների օտարումից հետո: Արդեն կռահեցիք, որ սա ոչ միայն ռազմավարական, այլև տնտեսական իմաստով ծանր հետևանքներով լի ծրագիր է, Տավուշի և ՀՀ-ի կործանման ծրագիրը:

Չի՛ ստացվելու․ Տավուշից ոչ մի հողակտոր չե՛ս զիջելու։ Ես սա ասում եմ որպես տավուշեցի և որպես հայ։

Չե՛ս հանձնելու նաև Արցախից, Սյունիքից, Գեղարքունիքից կամ մեր հայրենիքի որևէ այլ հատվածից։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031