Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր տնօրեն Գյումրու կորոնավիրուսային աղմկոտ քրեական պատմության մեջ հայտնված պոլիկլինիկայում

Մայիս 23,2023 16:49

«Գյումրու Վ․ Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը, որը մամուլի ուշադրությունն էր գրավել կորոնավիրուսային հիվանդության ժամանակ մեծ թվով քաղաքացիների՝ պատվաստված լինելու մասին կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու քրգործով, նոր տնօրեն ունի։

Նազելի Բաղդասարյանի պաշտոնավարման օրոք տնօրեն նշանակված Կարեն Թորոսյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացել։ Պատճառը, ըստ նրա, ուսումնառությունն արտերկրում շարունակելն է։

Մայիսի 24-ից Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հրամանով տնօրեն է նշանակվել մրցույթն անցած Սուսաննա Պետրոսյանը, որը մինչ այդ գլխավորում էր «Գյումրու արյան փոխներարկման կայան» ՓԲԸ-ն։ Նա եղել է մրցույթի միակ մասնակիցը։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ սերտիֆիկատների դիմաց առևտրային կաշառք ստանալու փաստով քննվող քրեական գործի վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ընկերության նախկին տնօրենին և 6 աշխատակցի:

Նախաքննությունն ավարտվել է, այն շուտով կմտնի դատարան։

Մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, իսկ երկուսի նկատմամբ՝ գրավը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031