Լրահոս
Օրվա լրահոսը

«Համակարգը, որը հիմա առկա է, սերնդեսերունդ աղքատությունը տեղափոխում է, բայց չի հաղթահարում». Հերիքնազ Տիգրանյան

Մայիս 23,2023 16:14

Անվտանգային հարցերը մեզ համար ստեղծում են նոր սոցիալական խնդիրներ. ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը մայիսի 23-ին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության խորհրդական Քրիստոֆ Քացախյանի եւ դեսպանության քաղաքական հարցերով կցորդ Մարի Բուչանջյանի հետ հանդիպման ժամանակ:

Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ ցանկացած սոցիալական կամ տնտեսական ծրագիր կամ ամենալավ բարեփոխում լիարժեք չի իրականացվի, եթե կարգավորված չեն երկրի անվտանգության հետ կապված խնդիրները: Նրա խոսքով 2020 թվականի պատերազմից եւ կորոնավիրուսից հետո Հայաստանն ունեցել է ավելի թուլացած տնտեսություն եւ սոցիալական կարիքի նոր շահառուներ:

«Մենք ունենք առաջնահերթ խնդիր՝ ապահովել մեր սահմանամերձ համայնքների անվտանգությունը եւ կայունությունը, իրականացնել դրանց ուղղված մի շարք ծրագրեր»,- ասել է Հերիքնազ Տիգրանյանը: Նա անդրադարձել է Կառավարության կողմից հաստատված մինչեւ 2024 թվականի սահմանամերձ բնակավայրերի բնակարանային ծրագրին, ներկայացրել կատարված աշխատանքները:

Հանձնաժողովի նախագահը հյուրերին ներկայացրել է սոցիալական ոլորտին առնչվող իրականացված ծրագրերը, նախատեսվող բարեփոխումները՝ կարեւորելով մասնավորապես ընտանիքի անապահովության գնահատման համակարգը: «Այն համակարգը, որը հիմա առկա է, սերնդեսերունդ աղքատությունը տեղափոխում է, բայց չի հաղթահարում»,- ասել է Հերիքնազ Տիգրանյանը:

Հանձնաժողովի նախագահը կարեւորել է նաեւ զբաղվածության ռազմավարության մասին ծրագիրն ու դրա ուղղությունները:

Նա նշել է, որ մշակվում է դեմոգրաֆիայի ռազմավարությունը, որի հիման վրա կիրականացվեն ծրագրեր՝ բազմազավակ ընտանիքներին աջակցելու նպատակով:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության խորհրդական Քրիստոֆ Քացախյանը նշել է, որ Հայաստանում, ինչպես շատ երկրներում, հիմնական բարձրաձայնվող խնդիրները վերաբերում են արտաքին քաղաքականությանը եւ նրանք այսօր ցանկանում են ծանոթանալ մեր երկրի սոցիալական ոլորտին առնչվող խնդիրներին:

Դեսպանության քաղաքական հարցերով կցորդ Մարի Բուչանջյանը հույս է հայտնել, որ նման հանդիպումները կլինեն շարունակական:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031