Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Դանիելյան. Իսկ ումի՞ց՝ Ադրբեջանից, թե՞ Հայաստանից էր անկախացել Արցախը 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով, եթե արդեն իսկ 1989թ. դեկտեմբերի 1-ին վերամիավորվել էր Հայկ. ԽՍՀ-ի հետ

Մայիս 23,2023 16:10

Արդարադատության նախկին նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Իսկ ումի՞ց՝ Ադրբեջանից, թե՞ Հայաստանից էր անկախացել Արցախը 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով, եթե արդեն իսկ 1989 թ. դեկտեմբերի 1-ին վերամիավորվել էր Հայկ. ԽՍՀ-ի հետ:

Նախ, վերամիավորվելու համար անհրաժեշտ էր ձեռք բերել լիակատար անկախություն, ուստի Արցախի անկախության հանրաքվեն ոչ թե հակասել, այլ լրացրել, առավել ամուր է դարձրել վերամիավորման որոշումը, քանի որ այդ որոշման հիմքում դրվել է հենց Ադրբեջանից Արցախի ինքնորոշման «փաստը» (տե՛ս 1-ին կետ): Այսինքն՝ դե ֆակտո անկախությունը պետք է ուղեկցվեր միջազգային նորմերով ամրագրված իրավական անկախությամբ, ինչն էլ արվեց՝ նաև տվյալ պահին գործող ԽՍՀՄ օրենսդրությանը խիստ համապատասխան:

Բացի այդ, վերամիավորման որոշմամբ նախատեսվել են կառուցակարգային միջոցառումներ՝ «վերամիավորումն ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ուղղությամբ գործնական քայլեր մշակելու համար», ինչը նշանակում է, որ վերամիավորումը ոչ թե համարվել է ավարտված, այլ ընթացքի մեջ գտնվող և ավարտին հասցնելու ենթակա գործընթաց, ինչից արգելվում է շեղվել արդեն Սահմանադրության ուժով…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031