Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն ու Երևանը կշարունակեն հանդիպումներն ու բանակցությունները հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Այս մասին Ալիևն ասել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետ Սեդերֆելթի հետ հանդիպմանը:
Ալիևն ընդգծել է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո հենց Բաքուն է հանդես եկել հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների նախաձեռնությամբ: Նրա խոսքով՝ Բաքուն սատարում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հիմնված Ադրբեջանի առաջարկած հինգ սկզբունքների վրա:
Ալիևը նաև իր զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ԱՄՆ-ում և Բրյուսելում տեղի ունեցած բանակցությունների վրա և նշել, որ առաջիկայում նման հանդիպումները կշարունակվեն տարբեր միջազգային միջոցառումների շրջանակում:
Սեդերֆելթն իր հերթին ասել է, որ պատվիրակության անդամների հետ կայցելի Զանգելանի շրջան, որտեղ կծանոթանա տարածքի վերականգնման աշխատանքներին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ