Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեմպերը, որոնցով արտադրական կանեփի ուղղությունը զարգանում է, մեղմ ասած գոհացուցիչ չեն»․ Բաբկեն Թունյան

Մայիս 23,2023 15:50

«ՀՀ ԱԺ-ն ընդունել է մի փոփոխությունների փաթեթ, որով հնարավորություն էր տրվում իրականացնել արտադրական կանեփի արտադրություն։ Մեկուկես տարիների ընթացքում ի հայտ են եկել մի շարք խմբագրական և այլ խնդիրներ, որոնց լուծմանն է ուղղված այս նախագիծը»,- ՀՀ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։

Նա տեղեկացրեց, որ օրենքի նախագծով առաջարկում են, որ քանակական որոշակի խախտումներ հնարավորություն տրվի անել և կառավարության կարգով սահմանել դրա չափը։ Մի առաջարկությունն էլ վերաբերում է լիցենզիայի հայցի մինչև մեկ տարի ժամկետը մինչև երկու տարի երկարացնելուն։

ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն էլ նշեց․ «Մենք ակնկալում էինք, որ այս ոլորտում կունենանք զգալի տեղաշարժեր, խոշոր ներդրումներ, մեծ եկամուտներ արտահանման ծավալներ և հարկեր պետբյուջե։ Սակայն տեմպերը, որոնցով այս ուղղությունը զարգանում է, մեղմ ասած գոհացուցիչ չեն։ Հետաքրքրությունն այս ոլորտի նկատմամբ շատ թույլ է։ Այսօր դաշտում գործում է մեկ ընկերություն, երկու-երեքն էլ լիցենզիա ունեն, բայց գործունեություն չեն ծավալում։ Փոփոխությունն առաջարկվել է, որ մենք հեշտացնենք բիզնեսի համար այս ոլորտ մտնելը։ Ավելորդ սահմանափակումները հանենք»։

Բաբկեն Թունյանը նշեց, որ չեն հասցրել մինչև երկրորդ ընթերցում բոլոր հարցերը քննարկել, ուստի նա պատգամավորներին կոչ արեց նախագծին ձեռնպահ քվեարկել, որ այն չընդունվի և Լենա Նանուշյանին կոչ արեց հանդես գալ հայտարարությամբ, որ այն վերադարձվի առաջին ընթերցման ռեժիմ։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031