Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինքնորոշման և տարածքային ամբողջականության հարգման սկզբունքները պետք է պահպանվեն. «Բացում» նախաձեռնություն

Մայիս 23,2023 15:54

Մայիսի 9-ին «Բացում» նախաձեռնության կողմից կազմակերպած «Կանգնենք Արցախի գյուղերի կողքին» միջոցառման և մի քանի կազմակերպությունների և սրտացավ անհատների շնորհիվ հավաքված գումարով գնեցինք դեղորայք և կարողացանք ուղարկել երկկողմանի շրջափակման մեջ գտնվող Շուշիի շրջանի Հին Շեն համայնք:


Այդ համայնքի բնակիչները էլ ավելի դժվար իրավիճակում իրենց կրկին հիշված և կարևորված զգացին: Նրանք իրենց հարգանքն ու շնորհակալությունն են հայտնում ներդրում ունեցած բոլոր մարդկանց: Ասում են ՝ միասնությունն ու բարությունն է հաղթելու, պետք է ամուր մնանք:

Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում սցենարիստ, կատակերգու, դերասան Վարդան Պետրոսյանին, ֆոլկ երգչուհի և «ԲԱՑՈՒՄ» նախաձեռնության անդամ Անուշիկ Հարությունյանին, դաշնակահար, կոմպոզիտոր Սարգիս Ադամյանին, «Իլիկ» սրճարանի հիմնադիր տնօրեն Անահիտ Սահակյանին, ռեժիսոր և «Արցախի ծանրաձողը» նախաձեռնության հեղինակ Գարիկ Հովհաննիսյանին, «Լևոն և Լամարա» դեղատուն ՍՊԸ-ին:

Ինչպես նաև շնորհակալ ենք բոլոր օժանդակողներին, որոնք իրենց ներդրումն ունեցան փոքր թվացող, բայց իրականում մեծ և կարևոր նշանակություն ունեցող գործում:

Այս ամենի հետ հիշում և հիշեցնում ենք նաև, որ Արցախի հակամարտությունը ոչ միայն տարածաշրջանային, այլ նաև միջազգային խնդիր է։ Ինքնորոշման և տարածքային ամբողջականության հարգման սկզբունքները պետք է պահպանվեն, և այդ սկզբունքների ցանկացած խախտում պետք է դատապարտվի:

Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր նպատակներին և սկզբունքներին, շարունակում ենք պայքարել Բերձորի միջանցքի բացման և Արցախի քաղաքացիների իրավունքների համար: Հրավիրում ենք բոլորին՝ կազմակերպություններին, անհատներին, միջազգային հանրությանը, միանալ մեզ՝ կանգնելու Արցախի քաղաքացիների կողքին:

«Բացում» նախաձեռնություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031