Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Պարզեցնում ենք, որ ցանկացած հիմքի պարագայում տարկետումը տրվում է։ Դա էապես հեշտացնելու շատերի կյանքը»․ Ժաննա Անդրեասյանը՝ տարկետման իրավունքի հարցով փոփոխությունների մասին

Մայիս 23,2023 15:42

ՀՀ ԱԺ-ն այսօր քննարկեց «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց․ «Փորձ ենք անում բարելավել վարչարարությունը և բարելավել տարկետման այն ընթացակարգը, որ գոյություն ունի հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով իրենց ուսումնառությունը ստացող սովորողների անընդհատ կրթության առումով։ Օրենքը նախատեսում է, որ մինչև 19 տարին լրանալը սովորողները ավտոմատ տարկետման իրավունքից օգտվում են։ Ունենք դեպքեր, երբ 19 տարին լրանալուց հետո ուսումը ավարտված չէ, կան բազմաթիվ պատճառներ, և օրենքը նաև կարգավորում էր այն դեպքերը, որ 19 տարին լրացած, դպրոցը չավարտած սովորողները շարունակեին կրթությունը և նոր արդեն զինծառայության գնային։ Սակայն գործող օրենքով ունեինք մի քանի անհարթություններ, որոնք առաջ էին բերում կոնկրետ խնդիրներ անընդհատ կրթության իրավունքն ամրագրելու համար։ Օրենքով սահմանվում էին այն հիմքերը, որոնք կարող էին կիրառվել 19 տարին լրացած սովորողների անընդհատ կրթության իրավունքի պահպանման տեսանկյունից։ Օրենքում արվել է փոփոխություն և հստակեցվել է օրենքով սահմանված հիմքերից որևէ մեկի պարագայում անընդհատ կրթության հնարավորությունը և ավելի հստակ է դարձել առանց ընդհատման բառերի ավելացմամբ այս իրավունքի կատարումը։ Քանի որ կա կարիք, որ այս կարգավորումը կարողանանք կիրառել արդեն ամառային զորակոչի ընթացքում, հետևաբար առաջարկել ենք, որպեսզի նախագիծը քննարկվի հատուկ ընթացակարգով»։

ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հարցրեց՝ հնարավո՞ր է կարգավորել այնպես, որ ընդունելության քննությունները նախորդեն զորակոչի օրվան, սովորողներն ընդունվեն, հետո զորակոչվեն բանակ։ Ժաննա Անդրեասյանը պատասխանեց․ «Մենք միասնական քննությունների ժամանակացույցը և զորակոչի ժամկետները հստակ քննարկել ենք, և սա նոր չէ։ Ամեն տարի կիրառվում է։ Միասնական քննությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ զորակոչը դեռ չի ավարտվել, նույնիսկ մրցույթի արդյունքներն են ամփոփվում այդ ժամանակահատվածում»։

Նախարարը ևս մեկ անգամ կատարվող փոփոխությունները հստակեցրեց․ «Ունենք սովորող, որի 18 տարին լրացել է, անցել է նախազորակոչային բժշկական ստուգումները, ունի տարկետում՝ առողջական վիճակից ելնելով։ Նա միաժամանակ գտնվում է դպրոցում։ Եվ 19 տարին լրացել է, իրեն տրվել էր տարկետման հնարավորություն առողջական հիմքով, այնուհետև կրթական հիմքով տարկետում տալը դառնում էր պրոբլեմատիկ։ Երկրորդ խնդիրը․ զուգահեռաբար մեր զորակոչիկներն անցնում են առողջական ստուգումներ, այդ հիմքով ազատվում կամ տարկետում են ստանում, և դա խոչընդոտում էր կրթության իրավունքով տարկետմանը։ Պարզեցնում ենք, որ ցանկացած հիմքի պարագայում տարկետումը տրվում է։ Դա էապես հեշտացնելու շատերի կյանքը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031