Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր աղբավայր, որը չի կառուցվել 3 տարի «նախկինների» օրոք և արդեն 5 տարի է չի կառուցվում «ներկաների» օրոք. Մեսրոպ Առաքելյան

Մայիս 23,2023 15:46

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը

Նուբարաշենում գտնվող աղբավայրի չմարվող կրակը ոչ միայն ամոթ չի առաջացնում պատասխանատուների մոտ, այլև առիթ է դարձել, որ գործակարգավարական կոչվող դաստիարակչական միջոցառման ընթացքում Տիգրան Ավինյանը արձանագրի, որ նոր աղբավայրի կառուցման ծրագիրն ընթացքի մեջ է։ Բայց նա չի նշել և չի նշի, թե երբ կամ երբվանից։

«Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ն ստեղծվել է դեռ 2015թ․-ին։ Եթե անգամ կանոնադրությունը չկարդաք, վերնագիրը կարող է հուշել, թե ինչի համար է ստեղծվել այդ կազմակերպությունը։

Կազմակերպության գործունեության նպատակներից է նոր աղբավայրի շահագործման աշխատանքների համակարգումը․ փաստորեն, աղբավայր, որը չի կառուցվել 3 տարի «նախկինների» օրոք և, ուշադրությու՛ն, արդեն 5 տարի է չի կառուցվում «ներկաների» օրոք։

Կազմակերպության հաշվեկշիռը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ որևէ կապիտալ ծախս, այն է՝ նոր աղբավայրի կառուցում կամ դրան մոտիկ մի բան, չի կատարվում, իսկ 78 մլն շրջանառությունը՝ իրականացված 2022թ.-ին, ուղղվել է հիմնականում աշխատավարձերին և վարկերի տոկոսների մարմանը։

Բայց կարևորը, որ՝ ընթացքի մեջ է, մի ամբողջ կյանքի ընթացք․․․

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031