«Ո՞նց պիտի արձագանքեն նոյեմբերյանցիները վարչապետի հայտարարությանը, շատ վատ»․ Aravot.am-ի հետ զրույցում նշեց Նոյեմբերյան համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Աղաբաբյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի, Հայաստանի տարածքային ամբողջականության մեջ Տիգրանաշենը և Տավուշի վեց գյուղերը ներառված չեն։
«Ես արդեն նշել եմ, որ մեր համայնքում անկլավներ չկան, նոյեմբերյանցիներն ապրում են հայկական, իրենց հողում։ Իմ հայտարարությանն ավելացնելու ոչինչ չունեմ։ Իսկ եթե հանկարծ հասնենք որոշակի հողատարածքների փոխանակման կետի, ապա իմ և նոյեմբերյանցիների արձագանքը հստակ կտեսնեք»,-հավելեց Աղաբաբյանը։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարը՝ Արսեն Աղաբաբյանի ֆեյսբուքյան էջից
Կարդացեք նաև