Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հրատապ քայլեր ձեռնարկել երեխաների համար անվտանգ և ապահով միջավայր ձևավորելու ուղղությամբ. Մանասյանն այցելել է «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն

Մայիս 23,2023 15:27

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 22-ին այց է իրականացրել «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն:

«Ձորակ»-ի մասնաշենքերից մեկի առաջին հարկում տեղակայված է մանկապարտեզ. հարակից տների բնակիչները և նախադպրոցական ուսումնական հաստատության սաների ծնողները բողոք էին ներկայացրել ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին առ այն, որ Երևանի թիվ 34 մանկապարտեզը տեղակայված է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի հետ նույն շենքում։ Բողոքներն ավելի ուշ փոխանցվել են Պաշտպանին:

«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն այցի նպատակն էր տեղում իրավիճակին ծանոթանալը: Անահիտ Մանասյանը շրջել է կենտրոնի և մանկապարտեզի տարածքներով, զրուցել 2 հաստատությունների անձնակազմերի, նաև հարակից տների բնակիչների հետ:

Այցն իրականացվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի, ԱԺ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Աղազարյանի, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ համատեղ: Մասնակցել են նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն ու Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը:

Պաշտպանն արձանագրել է մարդու իրավունքներին առնչվող խնդիրներ, որոնք քննարկվել են իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ՝ հորդորելով շտապ լուծումներ գտնել: Դրանք վերաբերում են ինչպես մանկապարտեզի տարածքի ամբողջական ցանկապատման, այնպեսէլերեխաներիհանգստիսենյակներիօդափոխությանևլուսավորությանապահովմանհարցերին։

Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել երեխաների համար անվտանգ և ապահով, ինչպես նաև ֆիզիկական և հոգեկան առողջ զարգացման նպաստավոր միջավայր ձևավորելու ուղղությամբ՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահը և միաժամանակ չխաթարելով հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքները:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031