Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Սամսոնյան. Երկու նախագահներն էլ գիտակցում են՝ եթե Փաշինյանը չլինի վարչապետ, այլ իրենք, կամ մեկ ուրիշը, դրանից ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի պահանջները չեն փոխվելու, ռուսները մեզ «ավելի լավ չեն նայելու»

Մայիս 23,2023 14:39

ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները Արցախի պատգամավորների` «փրկության» կոչին արձագանքել են «մուննաթով», իսկ եթե անկեղծ` ապտակով:

Երկուսն էլ ասում են` մեզնից այլևս պահանջելու բան չկա:

Սերժ Սարգսյանն ասում է` ինձնից պահանջելու բան չկա, որովհետև ես ձեզ ժամանակին ասել էի` «եթե չզիջենք, Կարս-Կարս երգելու փոխարեն, Ստեփանակերտ-Ստեփանակերտ եք երգելու»: Բայց դուք չեք գնահատել իրավիճակը:

Ռոբերտ Քոչարյանն էլ ասում է՝ «ես ձեզ 2021-ին էի դեռ ուզում «փրկել», դուք չուզեցիք փրկվել»:

Իսկ իրականում…

Իսկ իրականում երկու նախագահներն էլ լավ գիտակցում են, որ եթե այսօր Փաշինյանը չլինի վարչապետ, այլ իրենք, կամ մեկ ուրիշը, դրանից Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի պահանջները չեն փոխվելու, ռուսները մեզ «ավելի լավ չեն նայելու», Հայաստանի խոցելի վիճակը ոչ մի բանով չի բարելավվելու, իսկ խաղի կանոնների կտրուկ փոփոխությունները ունենալու են անկանխատեսելի և խայտառակ վատ հետևանքներ: Էլ չասեմ, որ իրենք ուզած-չուզած մտնելու են նույնաբովանդակ բանակցությունների մեջ:

Մնացածը ընդդիմադիր աթոռներից և իշխանություն չունենալու դիրքերից «արխային» և մեծ-մեծ «փրթոցներ» են:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031