Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այս իշխանությունների դեմ ցանկացած գործողություն լեգիտիմ է». Իշխան Սաղաթելյան

Մայիս 23,2023 13:43

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն առայժմ անհրաժեշտ չի համարում պատգամավորական մանդատներից հրաժարվելը, թեեւ չի բացառում նաեւ նման գործողությունը:

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ընդդիմության կողմից մանդատները վայր դնելու հարցին Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Եթե դուք մեզ բացատրեք, թե ի՞նչ կփոխվի մանդատների հանձնմամբ, մենք հարցը կքննարկենք։ Խորհրդարանական ճգնաժամ չի լինի»:

Լրագրողի հստակեցնող հարցին՝ ե՞րբ է ընդդիմությունը հստակ քայլերի նախապատրաստվում, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «ՀՅԴ-ն ունի իր պատկերացումները թե փողոցային պայքարի, թե գալիք գործողությունների մասին։ Մենք դրանք կքննարկենք գործընկերների հետ, կպարզենք նախորդ գործողությունների բացթողումները։ Ընդդիմությունը պետք է հստակ ձեւավորի իր քայլերն ու շարունակի պայքարը։ Մինչ այդ, կարծում եմ, առաջիկա օրերին Հայաստանում եւ Արցախում պետք է լինեն բողոքի ակցիաներ, դիմադրության օջախներ, որպեսզի ցույց տանք Փաշինյանի ոչ լեգիտիմությունը եւ նրա ստորագրության ոչ լեգիտիմությունը։ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի եւ ժողովրդական մանդատ՝ հանձնելու Արցախն ու Հայաստանը։ Ակնհայտ է, որ խոսքը միայն Արցախի մասին չէ։ Հայաստանի պետականությունը դրվում է լուրջ կասկածի տակ։ ՀՀ բոլոր քաղաքացիները, որոնք մինչ այժմ կասկածում էին, հավատում, երեկվա հայտարարությունից հետո պետք է կասկածները մի կողմ դնեն։

Մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի իշխանությունները սա չմարսեն։ Խոսում եմ ՀՅԴ-ի անունից, բայց համոզված եմ, որ քաղաքական դաշտում շատ են ուժերը, որոնք կներառվեն գործընթացում։ ՀՅԴ-ն պատրաստ է համագործակցել ցանկացած կարգավիճակով. որպես առաջ տանող ուժ, որպես շարքային զինվոր։ Այս իշխանությունների դեմ ցանկացած գործողություն լեգիտիմ է, որովհետեւ նրանք լեգիտիմ չեն։ Լինի դա անհնազանդություն, թե ապստամբություն։ Իշխանությունները մեզ այլընտրանք չեն թողնում։ Կամ հանձնվել, կամ պայքարել։ Իսկ Հայրենիքի համար պայքարում արդարացված են բոլոր միջոցները»։

Այլ մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031