Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի ելույթն առաջացնում է բազմաթիվ հարցեր. Դավիթ Ստեփանյան

Մայիս 23,2023 13:39

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը

1.Փաշինյանի խոսքից ստացվում է, որ այն, ինչ նրա համար ընդունելի չէր նույնիսկ 09.11.20-ին՝ «անկլավների» նվիրելը թշնամուն, դարձել է ընդունելի հիմա, երբ ընդհանուր իրավիճակը մեզ համար անհամեմատ ավելի բարենպաստ է։

2.Բոլոր նշվող գյուղերը ունեն մեր երկրի համար ռազմավարական նշանակություն։ Համապատասխանաբար նրանց հանձնելը ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ կարմիր գիծ է և անընդունելի է։

3.Մենք կարող ենք ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս, բայց կարող ենք և պարտավոր ենք զուգահեռ հողի վրա անել այնպիսի քայլեր, որ Ալիևին նույնիսկ դա չուրախացնի։

4.Մեզ ոչ մեկը չի ստիպում և չի կարող ստիպել դա անել կամ չանել։ Բացի թուրքերից։

5.Եւ ընդհանրապես՝ նրա ելույթը առաջացնում է բազմաթիվ հարցեր որովհետև համարյա չի արտացոլում ներկա աշխարհաքաղաքական իրավիճակը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031