Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մոր՝ «5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86600 կմ² տարածքը. Նիկոլ Փաշինյան (17.05.2023)
ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը առ այսօր չի չեղարկվել, գործում է որպես օրենք:
1992-ի հուլիսի 8-ին ՀՀ Գերագույն խորհուրդը որոշել է.
Կարդացեք նաև
«Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»:
Այս որոշումը առ այսօր չի չեղարկվել, այսինքն` գործում է որպես օրենք։
Որպես ՀՀ քաղաքացի հրապարակավ դիմում եմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը, ՀՀ գլխավոր դատախազությանը՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու պահանջով: