«Ես երկու ամիս է՝ չեմ վճարվում այդ պատճառով, որ չեմ հասկացել, որ չզեկուցվող հարցերը չեն հաշվում: Որեւէ մեկն ինձ չի զգուշացրել»,- այսօր ավագանու նիստի ժամանակ դժգոհեց ավագանու անդամ Լյուդմիլա Սարգսյանը՝ հետաքրքրվելով նիստի օրակարգի ձեւավորման ու համարակալման մեխանիզմներով: Նրան հետաքրքրում էր՝ ինչ սկզբունքով են համարակալում հարցերը, եթե չզեկուցվող հարցերը չեն համարվում քվեարկված հարցեր:
«Մարդանց մոլորության մեջ եք գցում: Տպավորությունն այդպիսին է»,-ասաց Սարգսյանը:
Փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը չհամաձայնեց, ասաց ՝ միգուցե, բայց համամիտ չեմ:
Լյուդմիլա Սարգսյանն էլ առաջարկեց a,b,c համարակալումով առաջնորդվել, որ մարդիկ մոլորության մեջ չընկնեն:
Կարդացեք նաև
Փոխքաղաքապետն ասաց՝ այս փուլում ուշացած է, հինգ տարի էսպես են աշխատել, այդ հարցերը կկարգավորեն հաջորդ ավագանու ձեւավորումից հետո:
Ավագանու մեկ այլ անդամ ՝ Միքայել Մանրիկյանն էլ ասաց՝ ճիշտ չէ, որ չզեկուցվող հարցերին առանձին մի փաթեթով են քվեարկում, որովհետեւ հարցերը մի փաթեթով բերելու պարագայում իրենք չեն կարողանում հստակ արտահայտել իրենց դիրքորոշումը: Օրինակ, ըստ նրա, հարցեր կան, որոնց իրենք դեմ են, մյուսներին՝ կողմ, բայց ստիպված հակառակն են քվեարկում. «Հարցեր կան, որին կողմ ենք, մի փաթեթով եք բերում, ստիպված ենք դեմ քվեարկել, սխալ մոտեցում է…Ֆորշին բնակարան նվիրելը հանրային ձեւով չպե՞տք է անենք, վա՞տ բան ենք անում, դնում ենք մի փաթեթում, գնում է: Պարզապես, ավագանու ինստիտուտը էս վիճակով թուլացնում ենք էլի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ