Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ունեք ընդամենը 5-6 ամիս՝ երկիրը հանձնելու գործընթացը կասեցնելու համար». Իշխան Սաղաթելյան

Մայիս 23,2023 13:19

«Եթե հիշում եք, վերջին 3 տարիներին, անցած տարի հենց այս օրերին այս վտանգների մասին մենք բարձրաձայնել ենք: Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին հրապարակել է Արցախը եւ Հայաստանը հանձնելու ճանապարհը եւ ժամանակացույցը: Ըստ էության՝ ՀՀ բոլոր քաղաքական ուժերը, հայ ժողովուրդը, մտահոգ քաղաքացիները ունեն ընդամենը 5-6 ամիս երկիրը հանձնելու գործընթացը կասեցնելու համար»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Լրագրողների հարցերը վերաբերվում էին Նիկոլ Փաշինյանի երեկ արած այն հայտարարությանը, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ «86.6 հազար քառակուսի կմ–ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը: Բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայության և իրավունքների, անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու–Ստեփանակերտում ձևաչափում», ինչպես նաեւ ընդդիմության հակաքայլերին:

Իշխան Սաղաթելյանի տպավորությամբ, մայիսի 25-ին Մոսկվայում՝ Փաշինյան-Ալիեւ-Պուտին հանդիպումից հետո հանդես կգան եռակողմ ինչ-որ հայտարարությամբ, որից հետո այդ ամեն ինչը կշարունակվի Քիշնևում, այնուհետև Բրյուսելում, Նիկոլ Փաշինյանը կփորձի պայմանավորվել կապիտուլյացիայի նոր պայմանագրի շուրջ. «Հոկտեմբերի հանդիպման մասին ևս հայտարարվել է, կփորձեն ունենալ ամբողջական կապիտուլյացիայի պայմանագիր, այնուհետև այն կվավերացնեն»:

Ընդդիմության անելիքների մասին էլ Իշխան Սաղաթելյանն ասաց՝ չեն համակերպվելու ստեղծված իրավիճակի հետ, պայքարելու են մինչեւ վերջին շունչը. «Այն բոլոր խոսակցությունները, թե ընդդիմությունը հեռացել է իր օրակարգից, պայքարը դադարեցրել է, ես ձեզ վստահեցնում եմ, որ այդպես չի լինելու»: Նա պնդում է՝ Դիմադրության շարժումն եւ անցած տարվա պայքարի փուլը հետաձգել է Փաշինյանի այսօրվա սկսած գործընթացները եւ հավելում, որ առաջիկայում՝ Հայաստանում եւ Սփյուռքում համախմբելու են ժողովրդին, դուրս են բերելու պայքարի:

Իր գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հնչեցրած դիրքորոշումները ՀՀ պետականության գոյությունը դնում են վտանգի տակ:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031